Զվարթնոց տաճար

Զվարթնոց տաճարը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքից ոչ հեռու: Նրան հասնելու ամենադյուրին ճանապարհը մեքենայով գնալն է: Մայրուղու համարը M5 է, տեղանքի կոորդինատները, 40.160125; 44.336339: Հեռավորությունը Երևանից `25 կմ:

20 — րդ դարի սկզբին, Երևանից  10 կմ հեռավորությա, հետազոտական ​​թիմը հայտնաբերել է հինավուրց տաճարի ավերակներ, թաղված ավազի։
Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի եզրին։

Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ է գտնվում Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը: Այն կառուցվել է Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսի շնորհիվ (իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–661թթ.ին: 1989 թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ`   եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին`   կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար`   տաճարի ճարտարապետի անունը:

Բացման ժամերը` երք-շբթ 10: 00-17: 30; կիր — 10: 00-15: 00; երկ — փակ է:
Մուտքը դեպի թանգարան՝ անվճար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով