• EnglishՀայերենРусский

Ինչպես տեղափոխել հատուկ տեխնիկա

Տրալ

Մայրուղիներով հատուկ տեսակի ծանր շինարարական տեխնիկա տեղափոխելու համար հիմնականում օգտագործում են “Տրալ” տեսակի կիսակցորդիչներ կամ կցորդիչներ։
Տրալ տեսակի կիսկցորդիչները նախատեսված են հատուկ ծանր, սահմանված նորմաներից ավելի արտաքին չափսեր ունեցող տեխնիկայի տեղափոխման համար։

Տրալները լինում են․
  • բարձր թափքով;
  • ցածր թափքով։

Գոյություն ունի տրալների դասակարգում ըստ բեռնատարողության, կամրջակների քանակի, թափքի բարձրության և կառուցվածքի առանձնահատկության։
Բարձր թափքով տրալի հարթակի բարձրությունը ճանապարհի մակերեվույթից կազմում է 1 մետր։ Այս տրալները առանձնահատուկ են իրենց անցանելիությամբ։ Սակայն այս տեսակոը ունի նաև ակնառու թերություն․ – հատուկ տեխնիական բարձելու համար անհրաժեշտ է ներգրավել լրացուցիչ տեխնիկական միջոցներ։

Երկրորդ տեսակի ցածր թափքով տրալների հարթակի բարձրությունը չի գերազանցում 1 մետրը։ Հիմնականում այն կազմում է 70 սմ։
Այս տեսակի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ սրանցով կարելի է տեղափոխել մեծ բարձրություն ունեցող հատուկ տեխնիկա։ Եվս մեկ առավելություն է հանդիսանում այն փաստը, որ այս տիպի հարթակի վրա հատուկ տեխնիկայի բարձումը կատարվում է առանց լրացուցիչ տեխնիկական միջոցների ներգրավման։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ այս տիպի տրալները շատ զգայուն են ճանապարհի ծածկույթի նակատմամբ, քանի որ ունեն փոքր տրամագծով անիվներ։

Հատուկ ծանր շինարարական տեխնիկա տեղափոխելիս միշտ անհրաժեշտ է հիշել օրենքով նախատեսված թուլատրելի մաքսիմալ արատաքին չափսերը։ Մեր երկրի համար այն հավասար է 2550 մմ։
Եթե տեխնիկական միջոցի լայնությունը գերազանցում է այս չափանիշը, ուրեմն այն տեղափոխելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլատրություն և ուղեկցում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով