Շինանյութերի հիմնական հատկությունները

Մարդու կողմից օգտագործվող հիմնական շինանյութերը ունեն մի շարք ընդհանուր հատկություններ։
Այդ հատկություններն են․
- միջին խտությունը,
- տեսակարար կշիռը,
- ծակոտկենությունը,
- խոնավություն,
- ջրի կլանումը,
- ջրի հանդեպ կայունությունը,
- ջերմահաղորդականությունը,
- ցրտադիմացկունությունը,
- ամրությունը,
- կարծրությունը,
- ձայնային ջերմահաղորդականությունը,
- քիմիական կայունությունը։
Շինանյութի միջին խտությունը դա նյութի զանգվածի հարաբերությունն է իր զբաղեցրած ծավալին։ Չափման միավորը կգ/մ³:
Ծակոտկենություն կոչվում է նյութի ծակոտկենների ծավալի հարաբերությունը ընդհանուր ծավալին։ Շինանյութերի ծակոտկենությունը կարող է տատանվել 0 – ից (պողպատ) մինչեւ 90% (հանքային բամբակ):
Շինանյութի ծակոտկենություն մեծացմանը զուգահեռ մեծանում է նրա խոնավություն կլանելը, ջրաթափանցելիությունը, ջերմահաղորդականությունը, և ընդհակառակ փոքրանում է ամրությունը, ցրտին դիմակայելը և քիմիական կայունությունը:
Խոնավությունը շինանյութի մեջ պարունակվող ջրի քանակն է։
Ջուր կլանելու հատկությունը դա նյութի կողմից ջուրը ներծծելու և իր մեջ պահելու ունակությունն է: Ջրի կլանման հատկությոան չափանիշը որոշվում է հնարավորինս շատ ջուր ներծծած և չոր վիճակում գտնվող նյութի զանգվածների տարբերությամբ, որը արտահայտում են տոկոսներով:
Ջրաթափանցելիությունը դա հիդրոստատիկ ճնշման առկայության դեպքում նյութի ջուր անցկացնելու ունակությունն է: Անջրանցիկության աստիճանը կախված է շինանյութի խտությունից և կառուցվածքից։
Ջերմահաղորդականությունը, դա նյութի մի մակերեսից մյուս մակաերեսին ջերմությունը հաղորդելու ունակությունն է։ Ջերմահաղորդականությունը արտահայտվում է գործակցի միջոցով։
Նյութի ծակոտկենության մեծացման հետ կապված իջնում է նրա ջերմահաղորդիչ հատկությունը։ Ցածր ջերմահաղորդականությամբ օժտված նյութերը կոչվում են ջերմամեկուսիչներ։