Նորավանքի վանական համալիր

Նորավանքը Հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։

Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից և Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան)։ Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Բուրթելաշեն եկեղեցին կառուցվել է որպես Օրբելյանների տոհմական տապանատուն։ Կառույցի կիսագետնափոր առաջին հարկում դամբարանն է, իսկ չորս ավանդատներ ունեցող հորինվածքը պսակվում է սյունազարդ ռոտոնդայով, որի վրա հենված է գմբեթը:

Նորավանք վանական համալիրը կառուցվել է XIII դարում: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճ, որի կարմիր ժայռերը հրաշալի բնապատկեր են ապահովում: Նորավանք խոշոր կրոնական և մշակութային կենտրոն էր, ինչպես նաև Սյունիքի եպիսկոպոսների նստելավայրը: Շնորհիվ միջնադարյան քանդակագործության յուրահատկությանը վանական համալիրը իրենից ներկայացնում է յուրահատուկ ճարտարապետական ստեղծագործություն, ուր ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ: 2002 թվականին իրականացվել են վանական համալիրի վերականգնողական աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով