Ինչպես ավելացնել հայտարարություն
Մինչև հայտրարություն ավելացնելը, խորհուրդ ենք տալիս նախօրոք պատրաստել անհրաժեշտ տվյալները — կազմակերպության կամ ծառայության նկարագրությունը (ցանկալի է 3 լեզուներով, բայց պարտադիր չէ), նկարներ և լոգատիպ, YouTube վիդեոի հղում (եթե այդպիսին կա) և այլն։
Հիշեք, որ հայտարարությանը արձագանքող պոտենցիալ հաճախորդների թիվը ուղիղ համեմատական է Ձեր կողմից ներկայացված տվյալների ավբողջականությանը։
Աշխատեք ներկայացնել հնարավորինս շատ ինֆորմացիա ձեր կողմից ներկայացվող ապրանքի կամ ծառայության մասին, կազմեք հասկանալի և ճիշտ նկարագրող վերնագիր (3–4 բառ), տեղադրեք նկարներ և լոգատիպ։
Եղեք ուշադիր, որպեսզի սխալ չմուտքագրեք e-mail հասցեն, քանի որ գրանցման ժամանակ այն չի ստուգվում։ Հաշվի առեք, որ առանց e-mail հասցեի հետագայում դուք չեք կարող վերականգնել մոռացված գախտնաբառը։
Եթե մինչև ավելացնելը գրանցված չեք եղել կայքում, ապա ավելացման ընթացքում դուք ավտոմատ կգրանցվեք կայքում, որից հետո կարող եք մուտք գործել անձնական կաբինետ մուտքագրած e-mail-ի միջոցով և փոխել գախտնաբառը։
Սեխմեք “Ավելացնել” կոճակը կամ + նշանը։ Կբացվի հայտարարություններ ավելացնելու էջը։
Դաշտերը, որոնք նշված են աստղով (*), պարտադիր են լրացման համար։ Որպեսզի ավելացման էջում հայտնվեն բոլոր անհրաժեշտ դաշտեր հայտարարությունը լիիրավ կերպով ավելացնելու համար, ընտրեք հայտարարության կատեգորիան, տարածաշրջանը և գործունեության բնագավառը։
Մեկ հայտարարության համար միաժամանակ կարող եք ընտրել 1-ից ավելի կատեգորիա և տարածաշրջան։ Կատեգորիան ընտրելուց հետո անցեք տվյալների մուտքագրմանը համապատասխան դաշտերում, որոնցից շատերը ունեն հուշումներ։
Գյուղերի կամ այլ բնակավայրերի անունները անհրաժեշտ է մուտքագրել ինքնուրույն հասցեի համար նախատեսված դաշտում։ Եթե հասցեն ընտրեք քարտեզի վրա, ապա այն կհայտնվի հասցեի դաշտում նույնպես։ Խորհուրդ ենք տալիս խմբագրել այն, և գրել այն կարճ և մատչելի (քաղաք->թաղամաս կամ քաղաք->բնակավայր) տեսքով։
Առաջին անգամ ավելացնելու դեպքում, հայտարարությունը կհրապարակվի կայքում մի քանի րոպեից մինչև մի քանի ժամվա ընթացքում, եթե խախտումներ չլինեն։
Ինչպես տարբեր լեզուներով ավելացնել հայտ
ԷՍՍԱ տեղեկատուն օգտատերերին հանարավորություն է տալիս ավելացնել հայտերը 3 լեզուներով — Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն։
Տարբեր լեզուների համար նախատեսված անհրաժեշտ տվյալները չմուտքագրելու դեպքում, Ձեր հայտարարությունը չլրացված լեզուն ընտրելու դեպքում կայքում ցուցադրվի այն միակ տարբերկը, որը որ դուք իսկզբանե մուտքագրել եք։
Վերը նշված պրոբլեմից խուսափելու համար, խորհուրդ է տրվում հայտարարությունը ավելացնել երեք լեզուներով։
Այլ լեզվով հայտ ավելացնելը բարդություններ չի կարող առաջացնել, քանի որ հիմնականում բոլոր տվյալները կայքում արդեն ավելացված են 3 տարբեր լեզուներով, և Ձեզ անհրաժեշտ է միայն ընտրել (ինքնուրույն պետք է թարգմանել միայն գործունեության կամ ապրանքի նկարագրությունը)։
Երեք լեզուներով ավելացնելու համար կա երկու տարբերակ։
1․ Հայտը ավելացնելուց հետո “Հետադարձ կապ” էջից ուղարկեք մեզ հայտարարության Url հասցեն և տարբեր լեզուներով թարգմանությունը։
2․ Հայտը ավելսցնելու պահին վերնգիր և նակարագրություն դաշտերում հերթականությամբ մուքագրեք տեքստը տարբեր լեզուներով։ Ստուգման ընթացքում կայքի աշխատակիցները կտեղափոխեն համապատասխան էջեր։
Եթե հետագայում խմբագրեք հայտը, այս պրոցեդուրան անհրաժեշտ կլինի կրկնել։
Ձեր կազմակերպության կամ ծառայության նկարագրության տեքստը տերբեր լեզուներով թարգմանելու համար, կարող եք օգտվել “GOOGLE translate” կամ “ЯНДЕКС переводчик” անվճար կայքերից։
Ինչպես բարձրացնել և խմբագրել
Կայքում հրապարակված բոլոր հայտարարությունների հեղինակները ունեն հնարավորություն օրվա ընթացքում մի քանի անգամ վեր բարձրացնել սեփական հայտարարություններ, որպեսզի նրանք ավել նկատելի դառնան։ Բարձրացումը կատարվում է վարկյանական, եթե հայտարությունը չի փոփոխվում։
Բացեք Ձեր պրոֆիլի էջը, և ընտրեք բարձրացման ենթակա հայտարարությունը։ Հայտի բլոկի նեքին աջ կողմում սեղմեք խմբագրել/փոձոխել նշանը։ Դուք կհայտնվեք հայտի խմբագրման էջում։
Եթե հայտարարությունը ակտուալ է, փոփոխության կարիք չկա, ապա միանգամից իջեք էջի ներքին մաս, և սեղմեք “Պահպանել” կոճակը։ Վերջ, Ձեր հայտարարությունը էջում կբարձրանա և կգրավի առաջին տեղը “Հատուկ” հայտարարություններից հետո։